Մուտք
Ներմուծում և արտահանում

Ներմուծում

Տավարի միս

Խոզի միս

Հավի միս

Ձկնեղեն

Նպարեղեն

«Արմեն Համիկ Եղբայրներ» ՀՁ ՍՊԸ-ն մասնակցել է մի շարք ցուցահանդեսների, այդ թվում

....Anuga, Gulfood, Sial Paris, World Food....

Մեր գործընկերները

Անվճար առաքում Ձեր խանութ

Մենք վաճառում ենք միայն թարմ սննդամթերք

Փոխատուցում, եթե չհավանեք մեր ապրանքը

Բոնուսային միավորների կուտակային համակարգ

Նվերներ մեր հաճախորդներին

«ԱՐՄԵՆ-ՀԱՄԻԿ ԵՂԲԱՅՐՆԵՐ» ՀՁ Սահմանափակ Պատասխանատվությամբ Ընկերություն

«Լինել  լավագույնը լավագույններից՝ ապահովելով բարձր որակ և բարի վերաբերմունք»:

«Արմեն-Համիկ Եղբայրներ» ՀՁ ՍՊԸ -ն  հիմնադրվել է 1995 թվականին և գտնվում է միջազգային շուկայում ավելի քան 25 տարի:

Ընկերությունը Հայաստանում դասվում է խոշոր սուրճ արտադրողների շարքին և լայն ճանաչում ունի Հայաստանի, Վրաստանի և Ռուսաստանի շուկաներում:

«Արմեն-Համիկ Եղբայրներ» ՀՁ ՍՊԸ -ն ունի սուրճի մշակման և փաթեթավորման իր սեփական գործարանը, որը հագեցած է ժամանակակից սարքավորումներով ու տեխնոլոգիաներով և ղեկավարվում է որակի կառավարման ոլորտում բարձր որակավորում ստացած մասնագետների կողմից:

Ընկերության գործունեության հիմքում եվրոպական չափորոշիչների, որակի և սանիտարահիգիենիկ բոլոր պահանջներին համապատասխանող արտադրության սկզբունքներն ու արժեքներն են:

Գործարանն ամսական վերամշակում և փաթեթավորում է 50 - 70 տոննա սուրճ, որը ներմուծվում է ՝ Վիետնամից, Ինդոնեզիայից, Բրազիլիայից , Կոլումբիայից, Եթովպիայից, Ուգանդայից և Հնդկաստանից:

Այսօր  բացի սուրճի վերամշակումից մեր ընկերությունը նաև արտադրում է լուծվող թեյ, լուծվող սուրճ, շոգեխաշած տավարի միս:

Բարձր որակի և անգերազանցելի համի շնորհիվ «Արմեն-Համիկ Եղբայրներ» ՀՁ ՍՊԸ -ի շոգեխաշած մսի պահածոները լայն ճանաչում ունեն ոչ միայն հայկական, այլև միջազգային շուկայում: Հերմետիկ փակ մետաղական տարաներով պահածոները պատրաստված են տավարի մսի բարձր տեսակից:

Շնորհիվ բարձրորակ արտադրանքի բազմազանության և հաճախորդամետ հետևողական քաղաքականության վրա հիմնված զարգացման նոր հայեցակարգի `« Արմեն-Համիկ Եղբայրներ» ՀՁ ՍՊԸ -ն դառնում է շուկայի առաջատարը` չզիջելով իր դիրքերը: Արդեն երկար տարիներ « Արմեն-Համիկ Եղբայրներ» ՀՁ ՍՊԸ –ն  ՀՀ խոշոր հարկատուների ցանկում է

Ապրանքն ավելացվել է
Կրկին փորձիր